![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/hunastan.jpg)
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին ու Հունաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել սեպտեմբերի 20-ը, հայտնում է Reuters-ը:
«Խորհրդարանը ցրելու մասին հրամանը ստորագրվել է: Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-ին»,- ասել է հույն բարձրաստիճան պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր ժամանակավոր կառավարության ստեղծման մասին՝ Գերագույն դատարանի նախագահ Արեոպագա Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուի գլխավորությամբ: Նա կդառնա Հունաստանի պատմության մեջ առաջին կին վարչապետը: