Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հայտնում է APA-ն:
«Այսօրվա հրադադարը, եթե այն կարելի կոչել հրադադար, պարտադրված է հայկական զինված ուժերի կողմից, որևէ մեկը թող չփորձի ծախել մեր ժողովրդի վրա, որ համաձայնությունը Մոսկվայում է ձեռք բերվել և այլուր, ովքեր են ասել, ոչ դա եղել է հայ զինվորի, ՀՀ ԶՈՒ ջանքերի շնորհիվ»,- ամփոփեց իր խոսքը նա:
«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ մեր պահանջը մենք պետք է կոշտացնենք: Այսուհետև Ռուսաստանի նման դիրքորոշումը մենք կարող ենք նույնիսկ դիտարկել ռազմավարական դաշնակցությանը սպառնացող քայլ»,- ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները ցույց տվեցին, թե նա ինչ զինատեսակներ կարող է կիրառել: Դրանից դասեր քաղելով` քաղաքագետը հրամայական համարեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն լինի, Մոսկվան չի պլանավորում դադարեցնել հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների եւ հակամարդկային բռնարարքների դեպքեր:
Աղասի Ենոքյանն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով տեղեկատվական պատերազմին, որում, նրա որակմամբ, Հայաստանը պարտվում է…
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Օլիվիե Ժորնոն հայտնել է քրեական գործ սկսելու մասին՝ կապված մամուլում հայտնված «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետ, որոնք տեղեկություններ են պարունակում խոշոր օֆշորային գործարքների մասին, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։
Դիվանագիտության խնդիրն է` ուղղել Ռոբերտ Քոչարյանի սարսափելի, այլ խոսքերով չբնութագրեմ, սխալը…
Այդ ինչո՞ւ եք առանց Հայաստանի ու Ղարաբաղի ուզում լուծել Ղարբաղի հարցը, և ինչո՞ւ այդպես կտրուկ փոխեցիք ձեր օրակարգը
Աշխատանք է կատարվում կազմակերպելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախարարների առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Իրանական կողմը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երէկ Դամասկոսի արուարձաններէն մէկուն մէջ տիրող սուր բախումներուն հետեւանքով զոհուած է սուրիական բանակի զինծառայող հալէպահայ Ռաֆֆի Գազէզեանը։
Հարկավոր է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտրվի: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մեր այդ հարգարժան Ղազախստանը, որ վավերացրել, ուժի մեջ է մտցրել, հրաժարվում է նույնիսկ Երևան գա, ժողովներին մասնակցի
«Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, դա չի կարող չմտահոգել…
«Մի՞թե չորսօրյա պատերազմը ցույց չտվեց, որ առանց Ղարաբաղի խնդիրը լուծելն անհնար է…
Ըստ Մարթա Այվազյանի՝ Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չէր սկսի պատերազմ…
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Գտնում եմ՝ պետք չէ խոսել տոնի մասին, որովհետև չի կարող լինել տոն, երբ մենք ունեցանք այդքան կորուստներ»,- այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան:
«Դուք նկատե՞լ եք որևէ բան, որ մենք զենքի պակասի պատճառով որևէ տարածք զիջենք, և խնդիր ունենք…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջան է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Բաքվում անցկացվելիք Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունք է, տեղեկացնում է Trend-ը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «ՌուսԱրմինֆոյին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի անհաջող փորձին՝ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում:
Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունը բոլոր խողովակներով տարածում էր, թե Մեդվեդևը Երևան է գալու՝ հայտարարելու, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազելու է: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է: Ու գազի մի քանի կոպեկ էժանացման լուրից կուրացած Մեդվեդևին ոչ մեկը չի համարձակվելու հարցնել անցած չորս օրերին Ռուսաստանի «դաշնակցային պահվածքի» ու անցած չորս տարիներին Ադրբեջանին զենք վաճառելու ու էլի շատ այլ հարցերի մասին: