Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Այսօր Կրասնոդարի երկրամասում հրդեհ է ծագել նավթավերամշակող գործարանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի մամլո ծառայությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
«Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:
Այսօր Մոսկվայի շրջանում տեղի ժամանակով ժ. 10:30-ին օդի ջերմաստիճանը տաքացել է՝ հասնելով մինչև պլյուս 8 աստիճանի, հայտնում է LifeNews-ը:
Կինը, ով ենթադրաբար եղել է Լաս Վեգասում մահացու ՃՏՊ-ի հեղինակը, հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է KSNV News3LV-ն:
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերն անցած երկու շաբաթվա ընթացքում 59 մարդու են ձերբակալել ահաբեկչություններին առնչություն ունենալու ու պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու կասկածանքով:
Երկու եղբայր, ում անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Բրյուսելում երեկ անցկացված ոստիկանական օպերացիայի հետևանքով, որը կապված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր զեկուցման մեջ ադրբեջանցի քաղաքագետ Ահմադ Ալիլին ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ նշեց . «2011թ. Կազանի հանդիպումից (Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի) հետո ոչ մի առաջխաղացում չկա: Կազանյան հանդիպումը մի կետ, հոգեբանական գագաթնակետ էր, որից բոլորը մեծ ակնկալիքներ ունեին: Բայց ոչինչ չստացվեց:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները:
«Ի՞նչ արժեքի մասին կարող է խոսք լինել, երբ ռազմական գործողություններ են նախաձեռնում, սպանում մեր զինծառայողներին, հետո նստում՝ բանակցելու մի բանի շուրջ, որի ճիշտ հակառակն են անում և անելու: Դա ժամանակի վատնում է, կորուստ, և կասեի՝ հայկական կողմի համար չարդարացված կորուստ»:
Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ստանձնելու մեջ:
1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգները սերնդաբար շարունակել են հայ ժողովրդի մեծ բարեկամ իրենց հոր և պապի հայանպաստ գործունեությունը:
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը քննարկել եւ ամփոփել է Կոնգրեսի գործունեությունը սահմանադրական հանրաքվեի գործընթացում:
«Այն, որ Շիրխանյանը տակից գործող մարդ է, ակնհայտ է։ Ես իրեն այդպիսին գիտեմ և ոչ միայն ես։ Սակայն մյուս կողմից մեղքեր վերագրել նրան՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը, սխալ կլինի իմ կողմից։ Կուզեի, որ հերքվեր դա, անկախ նրանից, թե ես ինչպես եմ իրեն վերաբերվում։ Եվ ցավալի կլինի, եթե հաստատվի, որ նա առնչություն է ունեցել հանցավոր այդ խմբի գործունեությանը»։
Ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ կողմից պետք է դադարեցվի այս ընթացքը: Մարդկային կյանքեր խլող այս ընթացքը: Որևէ մեկը չգիտի: Իսկ քանի դեռ չի կանգնեցվել այդ ընթացքը, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է «գործադրել բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու» համար, Ադրբեջանը շարունակելու է դիվերսիոն գործողությունները՝ սպանելով ինչպես՝ հայ, այնպես էլ՝ ադրբեջանցի զինվորների:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ»:
Թուրքիայի Շիրնակ նահանգի Սիլոպի ու Ջիզրե քաղաքներում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սպանված զինյալների թիվը հասել է 68-ի, 3 քուրդ զինյալ պատանդ է վերցվել, հայտնում է Hurriyet-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության, այլ գուցե, իշխանությունից ավելի շատ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, որի ներկայացուցիչները հայտարարում են, թե այսպիսով իրականացել է իրենց ավելի քան 20-ամյա ցանկությունը:
«Ավարտվեց հանդիպումը, Ալիեւը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակը:
Մեր այն հարցին, թե արդյոք այդ բնորոշումը վերաբերո՞ւմ է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ներգրավված ուժերին, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նրանք ժամանակավրեպ են, եթե նրանք հայտարարում են որևէ բան ու չեն կատարում, նշանակում է՝ անպայման պետք է պատժվեն, հեռանան, հայտարարել են հեղափոխություն, ու տեղի չունեցավ, դա նշանակում է՝ պարտվեց հայտարարողը: Նրանք գրավ չեն դնում իրենց արժանապատվությունը»: Մեր ճշտող հարցին՝ փաստորեն նրա՞նց էր վերաբերում Ձեր՝ հակաքաղաքական ընդդիմություն բնորոշումը՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. ««Նոր Հայաստանին» ավելի վատ բան ասացի, ասացի՝ իրենք իրենց խոսքի տերը չեն»: