«Ազատությունից պետք է բխեր անկախությունը, եթե դու չունես ազատ մտածելակերպ, ապա այդ ազատությունը, որ ձեռք ես բերել, մնում է թղթի վրա»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր խոսքում ասաց նորաստեղծ կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Մեր բոլոր խնդիրների շան գլուխը թաղված է Հայաստանի քաղաքական համակարգում»,- ասաց նա:
Ամերիկացի ոսկերիչը հայտարարել է ոստիկանությունում, որ Նյու Յորքում գտնվող իր խանութից հափշտակվել են 5-10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի արևելքում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 ուսանող, ևս 6 մարդ տուժել է, հայտնում է Dogan գործակալությունը:
Եվրոպական երկրների տնտեսական պատվիրակությունները տասնամյա դադարից հետո այցելել են Իրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Լիտվայի երկաթուղային ճանապարհներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս ուղևորատար երթուղին: Այսօր Մոսկվա է ժամանել վերջին լիտվական գնացքը, հայտնում է kp.ru-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Ռուսաստանին ու Թուրքիային կատարել փոխզիջումներ, անել «թեկուզ կես քայլ միմյանց ընդառաջ գալու համար» ու վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները, որ ունեցել են երկրները:
Ստամբուլում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է:
Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի:
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել ամերիկյան Պիստբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների թվում կա երկու երեխա, հայտնում է CBS Pittsburgh հեռուստաալիքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել:
Իրաքի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշխանությունների գործողություններից, ովքեր հրաժարվել են իրենց զինվորականներին դուրս բերել Մոսուլի շրջանից:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարություն է արել Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետին քաշքշելու փաստի առնչությամբ, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 11-ին:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Հաննիբալին, Լիբանանում անհայտ անձինք առևանգել են, սակայն մի քանի ժամ անց ազատել են Բաալբեկ քաղաքում, որը գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք, տեղեկացնում է BBC-ն:
Փարիզի կլիմայական համաժողովի կազմակերպիչները հայտարարել են, որ գրեթե երկշաբաթյա ինտենսիվ քննարկումներից հետո 190 երկրների ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնեցնել ամփոփիչ փաստաթղթի տեքստը, տեղեկացնում է BBC-ն:
Կկարողանա՞ն ընդդիմադիրներն օգտագործել այդ հնարավորությունը, թե՞ կգերադասեն պայմանավորվել ոչ թե իրար հետ՝ դաշինքներ կազմելու համար, այլ իշխանության հետ՝ խորհրդարանում հայտնվելու նպատակով, ցույց կտա ժամանակը: Դառը փորձը, իհարկե, հուշում է, որ երկրորդ տարբերակն ավելի հավանական է:
ԴԱԻՇ-ի զինյալները գրավել են Լիբիայի Սաբրատա քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:
Սերգեյ Լավրովը պնդում է, որ թուրք-սիրիական սահմանը փակվի մոտ ժամանակներս, հայտնում է Interfax-ը:
Այսօր Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել ու տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահներին:
Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում թալանել են Chopard ոսկերչական խանութը, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով իրավապահներին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության որոշումը՝ իր շարքերից հեռացնել պատգամավոր Օլեգ Բարնային, ով պատգամավորին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի նկատմամբ:
Անչափահաս տարիքում ամուսնությունների արգելման հարցի վրա տարիներ շարունակ աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչները հիմնավորում են իրենց մոտեցումը նրանով, որ անհրաժեշտ է վաղ ամուսնությունների թվաքանակի կրճատման ռազմավարություն մշակել եւ հատուկ կանխարգելիչ մեխանիզմներ կիրառել:
Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ օր: Այս տարվա սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:
Վերջին 30 տարում Իրանում ՁԻԱՀ-ից մահացել է 7 387 մարդ, ասել է Իրանի Խուզեստան նահանգի առողջապահական կենտրոնի ղեկավար Շոքրոլլահ Սալմանզադեն՝ հանդես գալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
«Քանի որ Ազատության հրապարակում գիշերող մարդկանց առողջությունը վտանգված է, և ոստիկանությունը ոչ թե պետական հանցագործին է բռնում, այսօրվանից նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության: Մեր տղաներին ուղարկում ենք մեկ օր օջախում տաքանալու, հետո գալու հերթապահության: 24 ժամ մենք կլինենք Ազատության հրապարակում: Ժողովրդի շտաբը, մեր պետական դրոշն ու մենք կմնանք Ազատության հրապարակում»,- Ազատության հրապարակում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մոտ 100 խոշոր բեռնատար է հավաքվել Ռուսաստանի ու Վրաստանի «Վերին Լարս» անցակետում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայտնի է, որ ազգային օդային տարածքներն օգտագործվում, իսկ դրանց շատ տեղամասեր պարզապես գտնվում են երկրի ռազմական ուժերի հսկողության տակ: Հայաստանի պարագայում դա նշանակում է, որ Եվրոպական միասնական ավիացիոն գոտուն միանալը ենթադրում է սերտ համագործակցություն ԵՄ երկրների հետ անվտանգության բնագավառում, ինչը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն ստացել է օտարերկրյա գրեթե բոլոր գործընկերների պատրաստակամությունը՝ համագործակցել ու որոնել նրանց, ովքեր առնչություն ունեն Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն: