Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում

36-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Արարողությունը, որի ժամանակ երգչուհուն ներկայացրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, տեղի է ունեցել հունիսի 11-ին Նյու Յորքում:

Ամերիկյան փոփ արքայադուստրը նման հեղինակավոր ճանաչման է արժանացել, քանի որ, ըստ կանոնների, արտիստը պետք է ունենա երգերի զգալի կատալոգ իր դեբյուտային ալբոմի թողարկումից 20 տարի անց. Սվիֆթի դեբյուտային սինգլը՝ «Tim McGraw»-ն, թողարկվել է 2006 թվականի հունիսին և դարձել է նրա համանուն դեբյուտային ալբոմի գլխավոր երգը։

Այդ ժամանակվանից ի վեր նա ձայնագրել է 12 ալբոմ՝ փոփ, քանթրի և ֆոլկ ժանրերում, և արժանացել է 14 Գրեմմի մրցանակի, այդ թվում՝ ռեկորդային չորս մրցանակի` «Տարվա ալբոմ» անվանակարգում:

Թեյլոր Սվիֆթը դարձել է այս պատվին արժանացած երկրորդ ամենաերիտասարդ արտիստը՝ զիջելով միայն Սթիվի Ուանդերին, որը Երգահանների փառքի սրահում ընդգրկվել է 33 տարեկանում:

Ըստ Forbes-ի՝ երգչուհու կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։ Նրա ֆինանսական հաջողությունը եզակի է նրանով, որ նա դարձել է առաջին երաժիշտը, որը միլիարդատիրոջ կարգավիճակի է հասել հիմնականում համերգային գործունեության և սեփական երաժշտությունից ստացված հոնորարների շնորհիվ, այլ ոչ թե արտաքին բիզնես ձեռնարկությունների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930