Հայաստանը հայտնվել է պետությունների մի շարքում, որոնք, մեղմ ասած, հանդիսանում են հետադիմության խորհրդանիշներ, որոնք մերժված են առաջատար աշխարհի մոտ, որոնց հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ՝ անհաջողակ Ռուսաստանից բացի իհարկե, որոնք ընդունված չեն ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Արևմուտքի հետ առանձնապես սերտ հարաբերություններ չունեցող Չինաստանում, Իրանում անգամ:
Բնականաբար, դա միակ խնդիրը կլինի: Չորս ուժերը ոչ միայն սկզբունքներով,- գաղափարների մասին չխոսեմ,- այլև մարդկային տեսակներով առանձնանում են: Բայց թեկուզ կարողանան համախմբվել ու մտածել, թե սա էլ է ակցիա, որոշողը մեծամասնությունն է:
«Ես կարծում եմ, որոշ հանրային քննարկումներ կլինեն մինչև վերջնական նախագահին ներկայացնելը։ Այսինքն, իմ կարծիքով, գործընթացը երկու փուլի պետք է բաժանել՝ մասնագիտական քննարկում կլինի, որից հետո կներկայացվի նախագահին, և կսկսվեն քաղաքական քննարկումները»։
Հայկական կողմի համար իրավիճակը ուրիշ է, քանի որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ԽՀԱԱԳ-ի ստորագրումն անհնար է դարձնում, և եթե մենք Հայաստանի հետ ստորագրենք միայն քաղաքական մասը
Երեկ կառավարության նիստում քննարկվեց «2014-2025 թթ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» բազմաչարչար նախագիծը, որը պետք է ընդունված լիներ դեռ անցած տարվա գարնանը: Ծրագիրը կքննարկվի դեռ երկու-երեք ամիս:
Ինչպես երևում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ղարաբաղյան կլանին մաքրելու ուղղությամբ լր ջագույն քայլեր է իրականացնում և կուլիսային խոսակցությունները կամաց-կամաց միս ու արյուն են ստանում։ Գործի են անցել ուժայինները՝ ազատամարտիկների դեմքով։
Պատգամավորն ասաց, որ ինքն աշխատանքային այցով լինելու է Գյումրիում և չի կարողանալու մասնակցություն ունենալ,- գրում է «Ժողովուրդը»։
Ըստ հայցվորի ներկայացուցչի, վիճարկվող օրենքի կիրարմամբ խախտվում է նաև սեփականության իրավունքը, եթե աշխատավարձը բարձր է 500 հազար դրամից, ապա պահումները կգերազանցեն աշխատավարձի 5%-ը, քանի որ պետության մասնակցության համար սահմանվել է մինչև 25 հազար դրամ շեմը:
«Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջև լուռ ակցիա անցկացնելու ձևով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել:
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում:
Նախորդ օրը երեկոյան ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հաջորդ օրը, այսինքն երեկ, Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու։
Նախօրեին ՄԱԿ-ում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն» առնչվող բանաձեփ քվեարկության մասին ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու։
«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյանին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ և ուսանողների ուղևորվարձը։ Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անմիջապես խոչընդոտվեց, և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որը այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից, բայց մի կարևոր առավելությունի ունի. անվերապահ հավատարմություն Հանրապետական կուսակցության առաջնորդին»:
ՄԱՊ-ի Ալիկը՝ Ալեքսան Պետրոսյանը, արդեն տևական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի նիստերին հաճախում է «անգլերեն լեզվի հազար բառ» բառարանը թևի տակ դրած։
Առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ:
Քիչ առաջ ՀՀ Սահմանադարական դատարանը սկսեց ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հաշվի առնելով գործի կարևորությունն ու հնչեղությունը, քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ` Ղրիմի հետ կապված հանրային պառակտման հերթական զոհը կարող է դառնալ հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իրենք դառնալու են իշխանություն, Շարմազանովը «լավ կատակ» անվանեց:
Սարկիսովը եւ Լարսոնը մրցանակին արժանացել են ատոմային էներգիայի զարգացման, դրա անվտանգության բարձրացման եւ արկտիկական գոտում ճառագայթաէկոլոգիական խնդիրների լուծման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բավարարված է ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականությանը սատարող եւ Ղրիմի հանրաքվեն ոչ լեգիտիմ ճանաչող բանաձեւի քվեարկության արդյունքներով:
Կարո՞ղ են խորհրդարանական միևնույն խմբակցությունում ընդգրկված երկու պատգամավոր ունենալ իրարից տրամագծորեն տարբերվող տեսակետներ: Այո, եթե խոսքը վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը:
Արդեն մի քանի ամիս է՝ անհնար է հետևել մեր քաղաքական մեծ ու պուճուր գործիչների խոսքին: Նրանց ելույթներն ուղիղ խոսքով տարածող բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները պարտավոր են սպառողին զգուշացնել, որ դրանք ունեն տարիքային սահմանափակում՝ (18+ նշանով)…
Դա կարող է նշանակել, որ Կրեմլում չեն բացառում «Ղրիմ 2»-ի իրականացումը Վրաստանում, որը, ինչպես հայտնի է՝ մի քանի ամիս անց ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և շարունակում է հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին:
Ղրիմի հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու մասին բանաձեւի նախագծին դեմ էր քվեարկել 100 պետություն, այդ թվում` Հայաստանը, եւս 58 –ը ձեռնպահ էր քվեարկել:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության վաղվա լուռ ակցիան, ըստ ամենայնի, չափազանց կարևոր է: Անկեղծ ասած, արդեն դժվար է ասել՝ հատկապես ո՞ւմ համար՝ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարողների՞, թե՞ այդ համակարգը նրանց պարտադրող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ամբողջ իշխանության:
Բանաձևին դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
Պատճառը Ղազախստանի արմատական դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հարցում, որը նույնիսկ Ռուսաստանի իշխանություններն անհաղթահարելի խոչընդոտ են համարում: Ղազախստանը պահանջում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվի, այլապես սպառնում է արգելել Հայաստանում արտադրված ապրանքների մուտքն իր տարածք:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակության այցի շրջանակում ոչ միայն երկարացվել է ԵՊՀ-ի հետ համագործակցության համաձայնագրի ժամկետը, այլեւ գործակցության սկիզբ է դրվել Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ: