Բաժիններ՝

Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա». aravot.am

Մարտի 27-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է aravot.am-ը:  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի` ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ դեմ քվեարկելու մասին ասաց. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է»: Նա տեղեկացրել է, որ նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:

Հարցին՝  ինչո՞ւ Հայաստանը որոշեց դեմ քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ: ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է» ու շարունակեց. «ՀՀ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ մշտապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման կողմնակից է, իսկ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցն է»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իրենք դառնալու են իշխանություն, Շարմազանովը «լավ կատակ» անվանեց:

Ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործում հաջողության հավակնության մասին Էդ. Շարմազանովն ասաց. «Ես գուշակ չեմ» ու շարունակեց. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս