Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ ՌԴ-ն հրաշալի քառյակի միջոցով իշխանափոխություն կանի. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Նախորդ օրը երեկոյան ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հաջորդ օրը, այսինքն երեկ, Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու։
Երեկ, սակայն, քվեարկությունը տեղի ունեցավ, և Հայաստանը ի դեմս ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի, «դեմ» քվեարկեց։ Բանաձևը, որի մեխը Ղրիմի կցումը Ռուսաստանին դատապարտելն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է. ի վերջո ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Բայց Հայաստանը «դեմ» քվեարկած մյուս տասը երկրների հետ, հայտնվեց մի շարքում։ Այդ երկրներն են Ռուսաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Բոլիվիան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն։
Խնդիրը, սակայն, ոչ այնքան վերը շարադրված ըս ,անն է. որքան տեղի ունեցածի խորքային իմաստը։ Տեսեք նախոր օրը ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյա զանգահարել է «Ազատություն» ռադիոկայան և խնդրել լուր հրապարակել, որ Հայաստանը ՄԱԿ-ում «ձեռնպահ» է քվեարկելու։ Պաշտոնյան սակայն, խնդրել է լուրը հրապարակել առանց հղման, այսինքն ինֆորմացիայի աղբյուրը առանց բացահայտելու։
Եթե «Ազատության» նման ծանրակշիռ լրատվամիջոցը հրապարակել է լուրը, ուրեմն տեղեկությունը փոխանցել է մեկը, ով ունի նման իրավասություն, հակառակ դեպքում՝ «Ազատությունը» այդպիսի պատասխանատվություն չէր վերցնի։
Ըստ ամենայնի, զանգողը եղել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Առնվազն՝ Տիգրան Բալայանը։ Հակառակ դեպքում՝ լուրը հրապարակվելուց հետո ԱԳՆ-ն հերքում կպահանջեր, ինչը չի արել։ Եվ ուրեմն, ինչո՞ւ է ԱԳՆ պաշտոնյան նման լուր հրապարակելու խնդրանքով դիմել ԶԼՄ–ին։ Այդօրինակ արտահոսքերը սովորաբար արվում են այսպես կոչված զոնդաժի, ինչ-որ շրջանակի կամ սուբյեկտի վերաբերմունքը, ռեակցիան ստուգելու համար։
Ահա, ուրեմն, Հայաստանի իշխանության վերնախավում որոշել են, որ անհրաժեշտ է «ձեռնպահ» քվեարկել բանաձևին։ Բայց նրանց համարձակությունը չի հերիքել այդ մասին ուղիղ տեղյակ պահել Ռուսաստանին։ Եվ ուրեմն, ՌԴ ռեակցիան ստուգելու համար որոշել են արտահոսքի խնդրանքով դիմել «Ազատություն» ռադիոկայանին։
Հիմա արդեն, երբ Հայաստանը ի վերջո «դեմ» է քվեարկել, կարող ենք կռահել, թե ինչ է տեղի ունեցել լուրը, հրապարակելուց հետո։ Ռուսաստանի համապատասխան շրջանակների ներկայացուցիչը զանգահարել կամ այցելել է Հայաստանի համապատասխան շրջանակների ներկայացուցչին և զգուշացրել մտքներովդ չանցնի նման բան։ Պիտի դեմ քվեարկեք և վերջ։ Հայաստանն էլ դեմ է քվեարկել և վերջ»։
Խնդիրը, սակայն, ոչ այնքան վերը շարադրված ըս ,անն է. որքան տեղի ունեցածի խորքային իմաստը։ Տեսեք նախոր օրը ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյա զանգահարել է «Ազատություն» ռադիոկայան և խնդրել լուր հրապարակել, որ Հայաստանը ՄԱԿ-ում «ձեռնպահ» է քվեարկելու։ Պաշտոնյան սակայն, խնդրել է լուրը հրապարակել առանց հղման, այսինքն ինֆորմացիայի աղբյուրը առանց բացահայտելու։
Խնդիրը այստեղ, իրականում «դեմ», «կողմ», կամ «ձեռնպահ» քվեարկելը չէ։ Խնդիրը հետևյալն է. Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի «իմաստուն» քաղաքականության արդյունքում, այնքան է կորցրեց ինքնուրույնությունը, որ միջազգային հարաբերություններում այլևս հանդես չի գալիս որպես լիարժեք սուբյեկտ։ Նախկինում էլ եսիմ ինչ ազրեյիլ չի եղել Հայաստանը, բայց հիմա մեր երկրի ֆորպոստացումը հասել է գագաթնակետին։ Սերժ Սարգսյանն էլ առանձնակի չի էլ դիմադրում։ Կարելի է ասել թուլացել, հաճույք է ստանում, որովհետև տվյալ դեպքում այդ պահվածքն է թխում իր շահերից։ Սա մտավախություն ունի, որ մեկ էլ Ռուսաստանը կբռնի ու հրաշալի քառյակի միջոցով իշխանափոքսություն կանի Հայաստանում։
Եվրաիտեգրման եռամյա պրակտիկայից հետո, ուրեմն, Սերժ Սարգսյանը որոշել է ապացուցել, որ Վլադիմիր ժիրինովսկրից ավելի ռուսամետ է, որ ինքը թքած ունի այդ Եվրոպաների վրա, որ ինքը եղել է, կա և հավերժ կմնա Ռուսաստանինը, միայն թե Պուտի նը շարունակի իրեն պահել իշխանության։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։