ՍԴ-ն սկսեց կուտակայինի հարցի քննությունը. Գագիկ Հարությունյանը զգուշացրեց՝ քաղաքական հայտարարություններ չանել

Քիչ առաջ ՀՀ Սահմանադարական դատարանը սկսեց ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հաշվի առնելով գործի կարևորությունն ու հնչեղությունը, քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով:

Նա նաև զգուշացրեց, որ կողմերն իրավունք չունեն քաղաքական հայտարարություններ անել: Հայցվոր կողմը ներկայացնում են իրավաբան Արտակ Զեյնալյանը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը, պատասխանող կողմը՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և ԱԺ աշխատակզմի ներկայացուցիչ Սոնա Թևանյանը, ինչպես նաև ԿԲ ներկայացուցիչներ,այդ թվում՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՍԴ-ն, մինչև գործի ավարտը, կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի ևս 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31