Բաժիններ՝

Սյունիքի դատախազի գլխին մութ ամպեր են կուտակվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։ Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։

Մենք քանիցս գրել ենք նաեւ, որ դատախազի մերձավորների մասնակցությամբ միջադեպերը նույնպես մնում են անհետեւանք, դրանց մասնակիցները կա՛մ չեն հետապնդվում, կա՛մ պատժի չեն ենթարկվում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս