Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովն արժանացել է «Գլոբալ էներգիա» միջազգային մրցանակին
Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը եւ շվեդ գիտնական Լարս Գունար Լարսոնը դարձել են «Գլոբալ էներգիա» միջազգային հեղինակավոր մրցանակի 2014թ. դափնեկիրները, հաղորդում է РИА Новости-ն:
Նավաշինության ոլորտում միջուկային էներգիայի անվտանգության խնդիրների անվանի մասնագետ Սարկիսովը եւ Շվեդիայի թագավորական ակադեմիայի անդամ Լարսոնը մրցանակին արժանացել են ատոմային էներգիայի զարգացման, դրա անվտանգության բարձրացման եւ արկտիկական գոտում ճառագայթաէկոլոգիական խնդիրների լուծման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Դափնեկիրների անունները հայտարարվել են այսօր, Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Աշոտ Սարկիսովը Մեծ հայրենականի մասնակից է, պաշտոնաթող փոխծովակալ: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014թ. մայիսին, Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: