TikTok-ի գործարքի արդյունքում ԱՄՆ-ն կարող է մի քանի միլիարդ դոլարի շահույթ ստանալ

ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանի հետ TikTok-ի գործարքի շրջանակներում մի քանի միլիարդ դոլարի շահույթ ստանալ ներդրողներից: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղում անելով:

«Ակնկալվում է, որ Թրամփի վարչակազմը ներդրողներից միլիարդավոր դոլարների շահույթ կստանա ԱՄՆ-ում TikTok-ի գործողությունների վերահսկողությունը ձեռք բերելու գործարքի արդյունքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրագրողների տվյալներով՝ Սպիտակ տունը կստանա վարձատրություն գործարքի շուրջ բանակցելու և բանակցությունները վարելու համար։

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, և TikTok-ի գործարքը եղել է զրույցի կենտրոնական թեման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930