Քառյակի 3 ուժերը իրենց թիմակիցներին հորդորել են չգնալ Րաֆֆիի հանրահավաքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջև լուռ ակցիա անցկացնելու ձևով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար։

ՀՀ կառավարությունն ասում է, թե պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել «Դեմ եմ»-ի հետ (տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը), իսկ ոչ իշխանական ուժերը որոշել են ներկա գտնվել միայն Սահմանադրական դատարանում ընթացող նիստին։

Դե «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ 17։30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ ԱԺ կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ ԱԺ մյուս 3 ոչ իշխանական ուժերի մոտ քաղաքական խանդ է առաջացել ու նրանք իրենց թիմակիցներին հորդորել և չգնալ Ր. Հովհաննիսյանի ակցիային։
«Ժողովուրդին» լուրեր հասան, որ 3 ուժերը խնդիր են դրել, որպեսզի իրենց ներկայացուցիչներից հաշվով մարդիկ մասնակցեն «Դեմ եմ»-ի և Ր. Հովհաննիսյանի միջոցառումներին, որպեսզի շատ մարդ չհավաքվի։ Տեսնենք, թե ինչ կստացվի այսօր։

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս