ԴԱՀԿ-ն վաճառում է կանացի բլուզ, կիսաշրջազգեստ, կոշիկներ և շալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում:

«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ` մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ` 2800 դրամով, սպիտակ վերնաշապիկ` 1900 դրամով: Նույնիսկ կոշիկներ կան աճուրդ-վաճառքի տաղավարում` 1017 դրամով և մի շալ` 96 դրամով: Բայց սա դեռ ամբողջը չէ:
«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի է հանել կանացի ներքնազգեստ` 196 դրամով, կրծկալներ` 763 դրամով և այսպես շարունակ:

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31