Հող հանձնած Փաշինյանը հայ զինվորներին զոհելու իր քայլը հիմա էլ գցում է հայ մայրերի գրպանը. նախկիններն այլևս ակտուալ չեն

«Ինչո՞ւ են այս մայրերը՝ գերդաստանների սնուցող մայրերը, գալիս մեր նախընտրական հավաքներին, երբեմն՝ տանու շորերով, մաշիկներով, ակնհայտ լինելով, որ ուղիղ խոհանոցից են գալիս, որ  գալու որոշումը կայացրել են վերջին պահին։ Եվ նրանց գալը պոռթկում է, և նրանք ասելու բան ունեն ակնհայտորեն»,- 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին այս հարցն է հուզել Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ հոգևոր ու քաղաքական առաջնորդն այս մասին մեծ հուզմունք ցուցադրելով, գեղագիտական տարբեր ելևէջներով պատմեց ՔՊ համագումարում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց այդ նախընտրական շրջանում հասկացել է, որ իր հիմնական անելիքը նրանց լսելն  է ու նրանցից լսածը գործնական քաղաքականություն դարձնելը։

Պարզվում է՝ իրեն հանդիպած մայրերից լսածը ցնցել է Նիկոլ Փաշինյանին, պարզվում է՝ այդ մայրերը շնորհակալություն են հայտնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար։

Կարդացեք նաև

«ՀՀ քաղաքական և մշակութային էլիտայի մի էական հատվածն ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ ՀՀ սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին հայտնում։ Ու երկուսն էլ՝ նույն բանի համար։ Ես այդ մայրերին ասում էի՝ ինչի՞ համար եք ինձ շնորհակալություն ասում, ու նրանց պատասխանը կոնկրետ էր՝ տասնյակ-հազարավոր զինծառայողների կյանքեր փրկելու, պատերազմը կանգնեցնելու ու Հայաստանը փրկելու համար»,- համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, թե այդ մայրերն են իրեն ասել՝ գնա խաղաղության հետևից։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս