«ՀԷՑ-ը հանձնելու են ուրիշին». Փաշինյանը խոստովանեց, որ կառավարել չեն կարող

Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ կրկին անդրադարձավ Առաքելական եկեղեցուն՝ ասելով, թե ցավ է, երբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում։

«Սա է օրենքի ու իրավունքի դիկտատուրան, սա ուժեղ ժողովրդավարական պետություն է, և չպետք է փորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և վճռականությունը։ Ընդ որում, նաև արքեպիսկոպոսները, ինչպես բոլորն իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել՝ երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ, բայց պետությունը պարտավոր է հատուկ արձագանքել, երբ իրավունք ու օրենքն արհամարհվել է. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա իր խոսքում մի քանի անգամ կրկնեց՝ Հայաստանում կա օրենքի և իրավունքի դիկտատուրա և լինելու է։

«Հանկարծ ժողովրդավարությանը և ժողովրդավարության արժեքներին մեր հավատարմությունը չվնասվի, կասկածի տակ չդրվի, տնտեսական զարգացումը չվնասվի, ժողովրդի իշխանությունը հանկարծ չվտանգվի, որովհետև ժողովրդի իշխանությամբ է այնուամենայնիվ ամեն ինչը սահմանափակված։ Չեմ ժխտի, մեր փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ թավշյա մոդելն արդյունավետ է։ Երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ, այդ միջոցներից է, օրինակ, ՀԷՑ-ի ազգայնացման սկսած և, ընդ որում, անկասելի գործընթացը։

Կարդացեք նաև

Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան, բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսն անկասելի է և աներկբա գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով»,- նշեց Ն. Փաշինյանը։

Մանրամասնելով 2 սցենարները, նա ասաց՝ կա՛մ ՀԷՑ-ն ազգայնացվում է ու հանձնվում պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական, կա՛մ ՀԷՑ-ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։

«Բոլոր դեպքում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում Կառավարության ռազմավարական ներկայությունը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս