Փաշինյանը բոլոր կարգալույծ հոգևորականներին հրավիրում է Մայր Տաճարը պղծելու

««Վեհարանը՝ վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին՝ հոգևոր, ապաքաղաքական հարց է, և այդ հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբությունները, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է, և՛ չի առնչվում»,- ՔՊ համագումարում հայտարարեց ՔՊ հոգևոր ու քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց՝ Հայ Առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է՝ որպես ՀՀ պետական ինստիտուտ՝ Տրդատ Մեծ արքայի որոշմամբ։

«ՀԱԵ-ն մինչև 372 թվականն ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո էր հայտնվել և 372 թվականին ընդհանրական եկեղեցուց անկախություն է ստացել՝ դարձյալ պետական որոշմամբ, երբ Պապ թագավորը վերացրել է Հայոց եպիսկոպոսապետին Կեսարիայի Մետրոպոլության կողմից նշանակելու՝ ավելի վաղ ձևավորված ընթացակարգը։ Ու այդ որոշմամբ եպիսկոպոսապետին սկսել են ընտրել Հայաստանում։

Այսինքն՝ իր ստեղծման առաջին իսկ օրերից ՀԱԵ-ն եղել է և պետք է լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ, բայց մեր պատմական դժբախտության բերումով ՀԱԵ-ն իր գոյության տարիների մեծ մասն անցկացրել է հայոց պետականության բացակայության, և կամ՝ ծայրահեղ թուլության պայմաններում։ Եվ այս հանգամանքներում ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ»,- պարզաբանեց ՔՊ առաջնորդը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը, սակայն, այս շրջանակում փորձեց տեղավորել նաև արդի Հայ Առաքելական եկեղեցին։

«ՀԱԵ սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ՝ թերևս այն պատճառով, որ թրծվել ու ձևավորվել են Խորհրդային Միության շրջանում,- հայտարարեց ՔՊ-ականը և հավելեց,- Աթեիստական պետության դաստիարակություն ստացած մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես  չեն հավատում Աստծուն, նրան վերաբերվում են՝ որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում։

ՀԱԵ սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ, պետականակենտրոնի ծիրին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ՝ այնքան լավ, պետք է հեռանա կամավոր՝ առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ՝ ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս