Շուտով կանցկացվի Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:
Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծայրահեղական ստորաբաժանումներից մեկի ղեկավար է նշանակել կին հրամանատարի: Ինչպես հայտնում է AlArabi-ն, կին ահաբեկիչը, ով հայտնի է որպես Նադա ալ-Կատանի, Սիրիայի հյուսիս-արևելքում հատուկ զորամիավորում է ղեկավարելու:
«Երկրում իրավիճակ է փոխվել՝ հանրաքվեն՝ իր բոլոր կեղծիքներով, մի դրական դեր է խաղացել՝ կայացավ մի մոդել, երբ մի հարցի շուրջ ժողովուրդը գնաց քվեարկեց մի կերպ, բայց հայտարարվեց այլ արդյունք: Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք ժողովրդի ձայնը պահելու համար, ու ճակատամարտ գնաց այդ ժամանակ: Հայաստանում ուղղակի հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը»,- Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ տեղի ունեցած այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 26-ին ընդունել է բեռլինյան հայտնի «Հերթի» կառավարման դպրոցում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության կողմից կազմակերպված Հարավային Կոկվասի հանրային և պետական կառավարման ոլորտի իրավաբանների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած երիտասարդ իրավաբաններին:
Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» հիթով:
ՄԱԿ-ը մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ օգնություն կհասցնի պաշարված սիրիական քաղաքների 154 հազար բնակչի:
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Կալեում փախստականների ճամբար, որը հայտնի է որպես «Ջունգլի», ժամանել են սարքերով զինված աշխատակիցներ ու սկսել են քանդել շինությունները, հայտնում է BBC-ն:
Սաուդյան Արաբիայի հյուսիսում 20 երկրի զինված ուժեր անցկացբում են լայնածավալ զորավարժություններ, հայտնում է BBC-ն:
«Ձեր քաղաքականության պատճառով միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հազարավոր մարդկանց մահվան պատճառ եք դարձել: Հավաքվել ենք այստեղ ցույց տալու, որ այս քաղաքականությունը ոչ ոքի չի վախեցրել: Նրանք ցանկանում են ասել, թե «Սրանք ռուսների հետ համագործակցող հայերի նման են: Ինչ հայերին արեցինք 1915 թվականին, նույնն էլ ձեզ ենք անելու»: Սա ոչ այլ ինչ է, քան մահվան քաղաքականություն»,- նշել է Դեմիրթաշը:
Չինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է երեխաների վրա եւ վիրավորել նրանցից հինգին: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հրշեջ հաշվարկների մասնակցությամբ ուսումնական հավաքներ են սկսվել «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձր լեռնային զորափորձարաններում:
Սկսվել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցը Ադրբեջան, հայտնում է APA գործակալությունը:
Բաղդադում կիրակի որոտացած 2 պայթյունների հետևանքով զոհվել է 70 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում ու բժշկական հաստատություններում իր աղբյուրներին:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի և ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Փետրվարի 29-ին Բաքու է ժամանել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը, հայտնում է «ԱզերԹաջը»:
Թուրքիայի խորհրդարանում կռիվ է ծագել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների միջև:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ուղևորվել է Բաքու՝ մասնակցելու «Հարավային գազային միջանցքի» խորհրդի նիստին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԵՄ երկրները պետք է միասին գործեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար, վստահ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Իմ առաջնային պարտքն այն է, որ Եվրոպան գտնի միասնակյան ուղի»,- հայտարարել է Մերկելը երեկ ARD հեռուստաընկերության եթերում՝ Աննե Վիլի թոք-շուի ժամանակ:
Փետրվարի 28-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, երկրի խորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով, հայտարարել է, թե հրամայել է երկրի ներքին գործերի ու պաշտպանության նախարարներին սկսել նախապատրաստվել Ռումինիայի հետ սահմանին պաշտպանիչ արգելապատնեշների կառուցմանը՝ նպատակ ունենալով երկիրը պաշտպանել փախստականների հոսքից:
Իրանում շարունակում են հաշվել շաբաթվա վերջին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձե ռնությամբ:
Մարտի 1-ը Զրո խտրականության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է զանազանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ «Ամերիկայի Ձայն»- ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադառնում է խտրականության հարցին Հայաստանում:
Քաղաքական մեծամասնությունն ԸՕ նոր տարբերակն արդեն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով: Իշխանությունների «գլխավոր իրավաբանի» համբավը վայելող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ պատասխան դեռ չեն ստացել:
«Այստեղ սոցիալական և տնտեսական խնդիրները կրկնակի են, քան Հայաստանի մյուս մարզերում, և պետք է ասել, որ իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր քայլերն իրենց պտուղները չտվեցին ընտրությունների ժամանակ: Այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր իշխանություններին խոստումներ են տալիս, որ՝ մենք կապահովենք այսքան ձայներ, ընտրությունների ժամանակ մեծ խնդիրներ են ունենում, որովհետև ոչ ոք հետագայում չի կարող երաշխավորել՝ ընտրությունների արդյունքը կլինի հօգուտ իշխանությունների: Սրանով է պայմանավորված, որ Շիրակի մարզը որոշեցին հանձնել դաշնակցականներին, այսպես ասած, այդ կարևոր լուծերից մեկից ազատվելով»:
168.am-ը բացառիկ զրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ նրա ՀՀ կատարելիք այցի օրակարգի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, բանակցվող նոր համաձայնագրի, ԼՂ հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Քուրդ պաշտոնյաները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների կողմից հնարավոր քիմիական հարձակումների հետաքննության մասին Իրաքի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Reuters-ը: