Մանրամասներ` Սլոյանի գլխի հետ լուսանկարված դիվերսանտի մասին. նա «Գորշ գայլերի» ազգայնական էր. aravot.am

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին: Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին:

«Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը: Ինչպես նշվել էր, լուսանկարում Աբդուլմեջիդ Ախունդովը մատներով ցույց է տվել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ «Սպանված զինծառայողը ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը, որը խորհրդանշում է գայլի գլուխ։ Գայլը համարվում է թյուրքական ցեղերի տոտեմը»,-պարզաբանեց Մովսիսյանը եւ հավելեց, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնամոլական ձախակողմյան կազմակերպություն է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության ժամանակ թուրքական ազգայնամոլական շարժումը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում և մասնակցել նաև Արցախյան պատերազմին։ Այսօր Ադրբեջանի հանրության մոտ մեծ տարածում ունի «Գորշ գայլեր» շարժման գաղափարախոսությունը։ Ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության համատեղ թիրախ է հանդիսանում հայկականությունը, ուստի «Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում: Այս ամենը կատարվում է Բաքվի իշխանությունների թողտվությամբ: Իհարկե, սրանով սիրաշահվում է նաև Թուրքիան»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս