Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև այլ արդիական թեմաներ», – նշել է նա։

Զախարովան հավելել է, որ նախատեսվում է «տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ մտքերի առարկայական փոխանակում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930