Հունաստանի խորհրդարանն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների սկանդալային օրինագիծը
Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի համաքաղաքացիների դժգոհությանն արժանացած օրինագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային բարեփոխումների անցկացնում ու հարկերի բարձրացում, հայտնում է BBC-ն:
Օրինագիծը, որը հարկավոր է միջազգային ֆինանսական օգնության ստացման համար, արդեն իսկ քննարկման փուլում դժգոհության ալիք էր հարուցել բազմաթիվ հույների շրջանում:
2 օր շարունակ Հունաստանում անցկացվում էին համընդհանուր գործադուլներ, չէր գործում հասարակական տրանսպորտը:
Բարեփոխումը նախատեսում է կենսաթոշակային որոշ վճարումների կրճատում, որոշ կենսաթոշակային հիմնադրամների միավորում, հարկերի բարձրացում:
Ներկայում Հունաստանը չի կարող ստանալ ֆինանսական օգնության հաջորդ՝ 5 մլրդ եվրոյի տրանշը, քանի որ դրա ստացման պայմաններից մեկը կենսաթոշակային ծախսերի կրճատումն է:
Այսօր տեղի կունենա եվրոխմբի երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվելու պարտքային ճգնաժամին:
Հունաստանի խորհրդարանում բանավեճերը կենսաթոշակային բարեփոխումների հարցով տևել են երկու օր:
Քննարկումներն ուղեկցվում էին Աթենքում ու Սալոնիկում բողոքի ցույցներով: Աթենքում ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների հետ բախումների ընթացքում: