«Քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ հակառակորդը չի կարող հայ ժողովրդին պարտադրել լքել իր հողը». Հովիկ Աբրահամյան

Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակառակորդը չի կարող անցնել Արցախի սահմանը, Արցախի ժողովրդին պարտադրել, որ լքի իր հողը: Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ունենալու ենք հզոր Մայր Հայրենիք և հզոր Արցախ: «Մայիսյան հաղթնակները բերեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք մեծ համախմբման: Մենք պետք է միշտ լինենք համախմբված և արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ողջ հայության, այդ թվում` Արցախի հերոս ժողովրդի համախմբումը ևս մեկ անգամ պարտադրեց մեր թշնամուն, որ լինի հարգալից հայ ժողովրդի նկատմամբ: Ապագայում ևս հակառակորդը չի ունենալու հաջողություններ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ողջ հայությանը եռատոնի առթիվ, մաղթեց հաջողություններ՝ կարևորելով եռամիասնության ամրապնդումն ամեն օր ու ամեն տարի: «Դա է մեր հաջողությունը, դա է մեր ապագան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս