Բաժիններ՝

Մեկնարկել է Քերիի քառօրյա ուղևորությունը եվրոպական երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր քառօրյա այցով ուղևորվել է եվրոպական երկրներ, որի ընթացքում հանդիպելու է մի քանի երկրի ներկայացուցիչների հետ ու մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հակակոռուպցիոն ֆորումի կազմակերպիչն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Դրան մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանի, Կոլումբիայի և Նիգերիայի նախագահները:

«Չափազանց երկար է տաբու գոյություն ունեցել այդ խնդրի քննարկման համար: Գագաթաժողովը կփոխի իրավիճակը: Միասին մենք կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դուրս բերել միջազգային օրակարգ, որտեղ այն պետք է լինի»,- ասել է Քեմերոնը:
Քերիի առաջին կանգառը դառնալու է Փարիզը, որտեղ նա այսօր  հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, ներառյալ՝ Սիրիայում խաղաղ խաղաղ գործընթացը և Ուկրաինայում լարված վիճակը:

Վաղը Քերին կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, ինչից հետո կուղևորվի Լոնդոն, որտեղ հանդիպելու է նաև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս