ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը․ Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Այս պահին ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ կարող ենք հասնել այնպիսի համաձայնագրի, որը տնտեսապես լավ կլինի Միացյալ Նահանգների համար, և որը իսկապես կլուծի Իրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ոչ միայն հիմա, ոչ միայն Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, այլև երկարաժամկետ հեռանկարում։

Որպեսզի երբ իմ երեխաները մեծանան, կարողանան ասել՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Սա մեր քաղաքականության նպատակն է, և կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Բայց մենք դեռ պետք է ծալենք թևքերը և քրտնաջան աշխատանք կատարենք, և մենք կշարունակենք դա անել»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930