«Իրականում մենք այսօր ավելի շատ խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման և հեռանկարների մասին, ուստի չեմ կարող մեկնաբանել և արտահայտվել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ»:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 1990թ. երկրի միավորումից հետո առաջին անգամ հայտարարել է բունդեսվերի թվաքանակի ընդլայնման մասին, հայտնում է BBC-ն:
Ավստրալիայի ոստիկանությունը հայտնում է 5 մարդու կալանավորման մասին, որոնք կասկածվում են օվկիանոսը ձկնորսական նավակով հատելու ու Սիրիայում ԴԱԻՇ-ի շարքերը համալրելու մտադրության մեջ, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի գալա խաղին, որն անցկացվում է Սոչիում, հայտնում է РБК-ն:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ դարձյալ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված վիճակը:
Ջիհադիստները հայտնել են իրենց սոցիալական ցանցերում հավելվածի գործարկման մասին, ինչպես նաև ակտիվորեն հրապարակում են հղումներ դրա բեռնման համար: Նրանց խոսքով՝ ծրագիրը թույլ է տալիս երեխաներին սովորել արաբերեն այբուբենը, հայտնում է korrespondent.net-ը:
Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ: Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների:
Կաննում այսօր մեկնարկում է 69-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 22-ը, հայտնում է BBC-ն:
Բարի կամքի տեր բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ դատապարտելով Էրդողանի օրըստօրե ավելի սաստկացող բռնապետական իշխանությունը:
Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ Գերմանիայի ամենախոշոր մեդիակոնցերններից՝ Axel Springer AG-ի ղեկավար Մաթիաս Դեպֆեների:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երեւանում եւ փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Թուրքիայում հայ համայնքը հայտնվի վտանգի տակ, հաշվի առնելով Էրդողանի սպառնալիքները՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այն մասին, որ Թուրքիայում 100 հազարից ավելի հայ է ապրում, որոնցից ոմանք՝ առանց բնակության իրավունքի, Գյուրն ասաց, որ այսօր Թուրքիայում իրենց վտանգված են զգում բոլորը, ուստի պետք է զգուշանան բոլորը, առավել ևս՝ հայերն ու քրդերը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ԱԺ նախագահի արձակուրդի ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հիմա ես չեմ ուզում Ռուսաստանի կամ այս կամ այն դեսպանատան առաջին կամ երկրորդ քարտուղարների մտքերն արտահայտել. հա՛մ ասում եք՝ Լավրովի ասածը մեկնաբանի, հա՛մ Պուտինի, հա՛մ Քերիի, հա՛մ առաջին քարտուղարի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նեղսրտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այն հայտարարությանը, թե՝ «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»:
«Ապրիլի 4-ին, երբ արդեն հակառակորդը հայտարարում էր, որ «Սմերչով» պետք է հարվածի Ստեփանակերտ քաղաքին, ես դուրս եկա քաղաք ու տեսա մեր ժողովրդի սառնասրտությունը»:
Սիրիայում՝ Հալեպից հարավ, ապստամբները խոցել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին պատկանող Т-90А տանկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի ալիքներից մեկում, հայտնում է Lenta.Ru-ն:
«Ես խնդրում եմ՝ մենք մի քիչ ավելի հանդուրժող լինենք, որովհետև մենք հիմա ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի քիչ ավելի զգացմունքային ենք, եկեք մի քիչ ավելի ներողամիտ լինենք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանել է ադրբեջանական Trend գործակալության հարցին, որը վերաբերել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչմանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով կայցելի Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք 1945թ. ամերիկյան ավիացիայի կողմից միջուկային ռմբակոծության ենթարկվելուց հետո, հայտնում է BBC-ն:
Ռամիս Յունուսի խոսքով՝ չնայած Հեյդար Ալիևը վաղուց ողջ չէ, այսօր իշխանության ղեկին, նախկինի պես, այն նույն անձինք են, որոնք ինչ-որ ժամանակ եղել են նրա հետ, միայն թե այդ ռեժիմում որդին փոխարինել է հորը, ինչպես դա եղել է Հյուսիսային Կորեայում կամ Սիրիայում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ քառյակը դեմ էր կուտակային համակարգի ներդրմանը կոռուպցիոն և տնտեսության մենաշնորհացման պայմաններում, ժողովրդի կողմից անվստահության պայմաններում: Ըստ նրա` հնարավոր չի լինի ապահովել հիմնադրամների թափանցիկությունը:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ պետք են գործնական քայլեր` հավատը վերականգնելու համար: Ամեն դեպքում, ըստ նրա, իրենք պետք է կողմ քվեարկեն, որովհետև գոնե ինչ-որ մի սեգմետի համար այն հետաձգում է համակարգում ներգրավվելը, թեև այս անհավասարությունը նույնպես խնդիրներ կառաջացնի պետական աշխատողների մոտ, բայց նրանք փողոց դուրս չեն գա:
Թուրքիայի հարավային Մարդին նահանգում անհայտ անձինք հարձակվել են զինվորական շարասյան վրա, հայտնում է DHA գործակալությունը:
Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մայիսի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության 052-րդ հատուկ նշանակության բրիգադի ( տվյալ բրիգադը առավել հայտնի է «Յաշմա» անվամբ , կամ «Կապույտ բերետներ» ) ոչնչացված ենթասպա՝ Թեյմուրով Փյանջալի Նուրմամմադ օղլու ։
Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Ինչպես հաջողվել է պարզել BBC-ին, շուրջ 1250 ներգաղթյալ, որոնք մահացել են Միջերկրական ծովով Եվրոպա ներթափանցելու փորձի ժամանակ, թաղվել են անանուն գերեզմանոցներում վերջին երկու տարում:
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: