Ընտրակաշառքի մասին իրենց աղմուկով քաոսի են վերածել նախընտրական շրջանը․ ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը․ իրավապաշտպան

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնարդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, իսկ մինչ այդ՝ ձայների աղմկահարույց կորուստները հանգեցրել են ԿԸՀ-ին վերահաշվարկի պրոցեսի։

Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է․ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Իսկ թե ի՞նչ թվային պատկեր կարձանագրվի, կամփոփվի հունիսի 14-ին, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները։

Իրավախախտումներ, վարչական ռեսուրսի օգտագործում, ընդդիմության թիրախավորում․ բռնաճնշումներ՝ սրանք էլ նախընտրական ու ընտրական պրոցեսի ոչ թվային գնահատումներն են, որն այս օրերին հնչեցնում են իրավապաշտպան տարբեր շրջանակներ՝ այդ թվում՝ նաև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։

«Հետընտրական իրավիճակին մենք դեռ գնահատական չենք կարող տալ․ վերահաշվարկ է ընթանում և դեռ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց որ աննախադեպ բռնաճնշումներ են եղել նախընտրական շրջանում, ես կարող եմ ասել,- 168am-ի հետ զրույցում շեշտեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մանրամասնելով,- Աննախադեպ բռնաճնշումներ, ծեծի դեպքեր Մասիսում, կարծեմ Հրազդանում և էլի ինչ-որ տեղ, որոնք հետևանքներ չեն ունեցել, այսինքն` չեն ձերբակալվել բռնության հեղինակները։ Հոգեբուժարանում Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը, որն ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ։ Նաև համատարած ձերբակալություններ են տեղի ունեցել»։

Կարդացեք նաև

Ժաննա Ալեքսանյանն այս համատեքստում հիշեցրեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը։

«Կալանքներ, ձերբակալություններ, տնային կալանք, վարչական հսկողություն և այլն։ Շուրջ 240 անձ է բերման ենթարկվել՝ ըստ կոմիտեի և քրեական վարույթներ են նախաձեռնվել մոտ 115 դեպքում։ Իսկ ամփոփիչ մասում ասվում է` 14 հոգու դեպքում կազմվել է մեղադրական եզրակացություն։ Այսինքն՝ դատարան պիտի մտնի 14 հոգու գործ, երբ 240-ի  մասին է խոսում կոմիտեն։ Մենք ի՞նչ պիտի եզրակացնենք դրանից, ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը։ Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում մարդկանց ձերբակալում-տանում էին շարունակաբար, դա ի՞նչ էր,- հավելեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ դա միտումնավոր է արվել և թիրախում հատկապես եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,- Չես կարող միտում չտեսնել, և աղմուկը՝ ընտրակաշառքների հետ կապված, երբ աղմկում էին դիտորդական խմբերը, քաղհասարակության ներկայացուցիչները․․․ ․ մենք պետք է տեսնենք, թե ուր են այդ փաստերը, քանի՞ մարդ է դատապարտվել ընտրակաշառքով՝ ոչ թե ձերբակալվել, կալանավորվել չհաստատված մեղադրանքներով։ Շատ կուզենայի, որ Կոմիտեն հայտարարեր, թե քանի ընտրակաշառքի դեպք են բացահայտել․ բացահայտել, և ոչ թե կալանավորել, ձերբակալել ու տարել պահել։

Ընտրակաշառքի մասին իրենց աղմուկ-աղաղակով քաոսի են վերածել նախընտրական շրջանը, բայց պաշտոնական գրության մեջ գրում են՝ 240–ից 14 գործ մեղադրական եզրակացությամբ է ավարտվել, և դեռ դատարանում կտեսնենք` հաստատվե՞լ են, թե՞ չէ։ Սա ուղղակի վախի մթնոլորտի ստեղծում էր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930