Բաժիններ՝

Թրամփը խոստացել է բարձրացնել հարուստների հարկերը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով միակ քաղաքական գործիչն է, ով հավակնում է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում բարձրացնել հարուստների հարկերը: Այս մասին Թրամփը հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է korrespondent.net-ը:

«Ես պատրաստվում եմ լրջորեն պայքարել բիզնեսի համար, հարուստների համար, կարծում եմ, որ հարկերը պետք է բարձր լինեն»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ «միջին խավը պետք է պաշտպանված լինի»:

Հանրապետական միլիարդատերը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ավելացնել աշխատանքի վարձատրման նվազագույն չափը, որը կազմում է 7,25 դոլար՝ 1 ժամի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս