«Ադրբեջանը պետք է հետևություն անի, որ պատերազմում մեծ կորուստներ է կրում». Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը մատնացույց է անում ապրիլի սկզբի քառօրյա պատերազմի դասերը Ադրբեջանի համար. նրանք պետք է հետևություն անեն, որ պատերազմում անընդհատ մեծ կորուստներ են կրում: Այս մասին Հակոբյանը խոսեց լրագրողների հետ Ստեփանակերտում մայիսյան եռատոնի միջոցառումների շրջանակում: «Ադրբեջանցիների տրամադրությունը տոնական չէ, քանի որ այս օրը նրանց մեծ կորո ւստների օրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին փաստեց՝ հակառակորդը պատերազմով անընդհատ կորուստներ է կրում»,-  նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով` մերօրյա հերոսները հայ ժողովրդի հաղթանակները շարունակական դարձրին՝ հնարավորություն տալով՝ ազգովի նշելու մայիսյան եռատոնը: «Մեր վերջին թանկ կորուստների ցավը բոլորինս է, բայց կյանքը շարունակվում է: Մենք պետք է արժևորենք մեր հաղթանակները: Տոնը բոլորինս է. հաղթանակած ժողովուրդը պետք է ըստ արժանվույն տոնի մայիսյան եռատոնը»,-նշեց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս