«Այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ փորձել են պատմել փակ հանդիպման մանրամասները, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու». Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է՝ ԱԺ պատգամավորների մեծամասնությունն իրենց պարտականությունները կատարում են, իսկ նրանց հետ, ովքեր պատմել են ԱԺ-ում օրեր առաջ իր և պատգամավորների փակ հանդիպման մանրամասների մասին, իրենք անցնելու ճանապարհ չունեն:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո ԱԺ որոշ պատգամավորներ մամուլին էին փոխանցել հանդիպման մանրամասները:

«Հենց սա է մեր իրականությունը: Այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում»,- ասաց Ս. Օհանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031