Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո հրաժարական ներկայացրեց

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում է, ջախջախիչ պարտություն կրեց ապրիլին նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում, հայտնում է BBC-ն:

Ֆայմանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարող իր պաշտոնում մնալ այն պայմաններում, երբ չունի իր կուսակցության լիակատար աջակցությունը:

Մայիսմեկյան միտինգի ժամանակ Ֆայմանին ցուցարարները սուլել էին: Ապրիլյան ընտրությունների ժամանակ լուրջ հաջողություն էին գրանցել ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք հանդես են գալիս միգրացիան արգելելու և նոր աշխատատեղեր ստեղծելու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս