Բաժիններ՝

«Եթե դուրս գանք ԵՄ-ից, ապա քայլ կանենք դեպի անորոշություն». Քեմերոն

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայում խաղաղությունը: Նման կարծիք է հայտնել այսօր Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Բրիտանական թանգարանում, հայտնում է Euronews-ը:

Ժամանակակից սպառնալիքների թվում Քեմերոնն անվանել է «միջազգային ահաբեկչությունը», «միգրացիոն ճգնաժամը», «ռազմականորեն տրամադրված Ռուսաստանը»

«Մեկուսացման քաղաքականությունը երբեք օգուտ չիտվել մեր երկրին: Երբ   մեջքով շրջվել ենք դեպի Եվրոպան, վաղ, թե ուշ, զղջացել ենք այդ մասին: Ու մենք միշտ հետ էինք վերադառնում, թեև ամեն անգամ  ավելի բարձր գին էինք վճարում: Եթե մենք մնանք, գիտենք՝ ինչ կգտնենք: Մենք նախկինի պես մեծ մատչում կունենանք մեծացող միասնական շուկային, ներառյալ՝ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, ծառայությունները, թվային էկոնոմիկան: Պետք չէ մոռանալ նաև առավելությունների մասին, որ մեզ տալիս է ԵՄ-ի և ԱՄՆ-մի միջև կնքված առևտրային մեծամասշտաբ համաձայնագիրը: Եթե մենք դուրս գանք ԵՄ-ից, մենք քայլ կանենք դեպի անորոշություն»,- ասել է Քեմերոնը:

Վիճակագրական YouGov ծառայության հարցումների համաձայն՝ բրիտանացիների 42 %-ը հանդես են գալիս այն բանի օգտին, որ երկիրը մնա ԵՄ-ի կազմում, 40 %-ը՝ դուրս գա միությունից:

ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն Մեծ Բրիտանիայում անցկացվելու է հունիսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս