Բաժիններ՝

Ձորաղբյուրում տղամարդիկ են հոսանքահարվել․ մեկը տեղում մահացել է

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 2 տղամարդ է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին 2-րդ թաղամասում։

Ահազանգով դեպքի վայր մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները տեղում պարզել են, որ Ամառանոցների 23 հասցեի տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել են Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն։

Ըստ տեղեկությունների՝ նրանք մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել են։ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930