«Տեսողության հետ ես, իհարկե, որոշ խնդիրներ ունեմ, բայց տեսնում եմ Մինսկի խմբի աշխատանքը». Գագիկ Ջհանգիրյան

«Եթե մենք այսօր այս պահին ճանաչում ենք Արցախի անկախությունը, ապա դա նշանակում է՝ մենք ինքներս մեզ Մինսկի բանակցային խմբից դուրս ենք թողնում»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ այսօր «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե Մինսկի խումբը գործո՞ւմ է, Դուք տեսնո՞ւմ եք նրանց աշխատանքը, Գ. Ջհանգիրյանն այսպես արձագանքեց. «Հա, տեսնում եմ: Տեսողության հետ ես, իհարկե, որոշ խնդիրներ ունեմ, բայց տեսնում եմ: Ես տեսնում եմ այդ գործունեությունը, մանավանդ ռազմական գործողությունների կասեցումը, այդ բոլորը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունքն է՝ ուղղակի կամ անուղղակի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս