Սա ծաղրածուական սցենար է. Զելենսկու կողմից պետական պարտքերի կուտակումը նման է թմրամոլի կամ մոլախաղացի վարքագծի. ամեն ինչ արդեն վաճառված է.  Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարով

Ուկրաինայի նախկին (2010-2014թթ.) վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ արդեն իսկ պետական պարտքը, որը կուտակել է կիևյան ռեժիմը, հնարավոր չէ վճարել ոչ գործնականում, և ոչ էլ զուտ տեսականորեն։

Ըստ նրա՝ Զելենսկու կողմից պետական պարտքերի հետագա կուտակումը նման է թմրամոլի կամ մոլախաղացի վարքագծի, ով չի կարողանում իրեն զսպել և հասկանում է, որ ամեն ինչ արդեն վաճառված է, միևնույն է՝ ինքը ոչինչ չի վերադարձնելու, ուստի մեկ վարկ ավել կամ պակաս վերցնելը ոչ մի դեր չի խաղում։

«Սա բացարձակապես անպատասխանատու վարքագիծ է։ Իսկ արևմտյան բոլոր այն երկրները, որոնք որոշում են կայացնում կիևյան ռեժիմին վարկեր տրամադրելու մասին, կամ հիմար են, կամ էլ հասկանում են, որ սա ոչ թե վարկ է, այլ անվերադարձ դրամաշնորհ (գրանտ)։ Եվ չնայած այն հանգամանքին, որ այն ձևակերպվում է որոշակի փաստաթղթերով, դրանք ոչ ոք չի կատարելու։ Պարզապես այն պատճառով, որ դրանք անհնար է կատարել։ Նկատի ունեմ վարկի վերադարձը»,-ասել է նա։

Նա նաև ասել է, որ արդեն ժամանակն է՝ Զելենսկուն տալ «Վլադիմիր 30 տոկոս» մականունը. այսքան են գողանում Ուկրաինայի բյուջեից.

Կարդացեք նաև

«Կիևի ռեժիմի հիմքը՝ կաշառքների համակարգը, որը ղեկավարում է նախագահը, կոտրված չէ։ Գումարները շրջանառում են օֆշորների և Արևմուտքում անշարժ գույք գնելու միջոցով։ Իսկ եվրոպացիները փակում են իրենց աչքերը այս ամենի վրա, քանի որ Զելենսկին իրենց ձեռնտու է»։

Ինչ վերաբերվում է Բելառուսի վրա հնարավոր հարձակման մասին կիևյան ռեժիմի հայտարարությանը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն այն անվանել է Կուրսկի գործողության նման մի արկածախնդրություն.

«Բայց երբ իրականացվում էր կուրսկյան արկածախնդրությունը, կիևյան ռեժիմը գոնե ինչ-որ ներհոսք ուներ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, իսկ հիմա արտահոսք է։ Չեմ կարծում, թե կիևյան ռեժիմի Գլխավոր շտաբում ծրագրում են ռազմական գործողություններ սկսել Բելառուսի դեմ։ Ամենայն հավանականությամբ, սրանք հայտարարություններ են Զելենսկու շուրջը պտտվող և ամեն տեսակ անհեթեթություններ դուրս տվող ավազակային տարրերի մակարդակով։ Կարծում եմ՝ Գլխավոր շտաբում հասկանում են, որ հյուսիսային ճակատ բացելը նշանակում է մայրաքաղաքը ենթարկել լրջագույն վտանգի, չէ՞ որ սահմանից մինչև Կիև հեռավորությունը մեծ չէ։

Սա ծաղրածուական սցենար է, բայց որ կիևյան ռեժիմը կցանկանար նման սադրանք իրականացնել՝ իմ մեջ կասկած չի հարուցում։

Այլ հարց է, որ վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոն զգուշացրեց կիևյան ռեժիմին, որ պատասխանը շատ լուրջ է լինելու։ Ես կարծում եմ, որ նա չի սահմանափակվի միայն բողոքի նոտաներով և այլնով, այլ իր զգուշացումը կիրագործի ողջ ծավալով»։

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930