Բաժիններ՝

Պայթյուն Գրոզնիում. վիրավորվել է 6 ոստիկան

Գրոզնիի հսկիչ-անցագրային կետում որոտացած պայթյունի հետևանքով 6 ոստիկան վնասվածքներ է ստացել, երբ երկու զինված մարդ է փորձել մուտք գործել քաղաք, հայտնում է Չեչնիայի Հանրապետությունում ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալով՝ հարձակվողներն իրենց հետ ունեցել են նռնակներ և պայթուցիկ սարքեր: «Նախնական տեղեկություններով՝ չարագործների ոչնչացման ժամանակ տուժել է 6 ոստիկան, որոնցից 2-ն ստացել է ծանր վնասվածք»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր Interfax գործակալությանը, որ հարձակումն իրականացվել է առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 6:30-ին, հարձակվողներից մեկն իրեն պայթեցրել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս