Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ:
«Մենք հանդես ենք գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա և բոլոր մարդկանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»:
Չորս օրվա պատերազմը ցույց տվեց առաջինը, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք միանգամից միանալ իրար և կարող ենք միանգամից անել ամեն ինչ, որ չնայած և´ զոհերին, և´ շատ դժվարություններին, և´ շատ լուրջ հարցերին, որ պետք է պատասխանենք, մենք կարող ենք պայքարել և կարող ենք մեր հույսը դնել միայն մեզ վրա:
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նաև ապահովվի ԼՂՀ ինքնորոշմոան իրավունքը, ինչպես նաև նրա ճանաչումը և իրացումը
Զորահանդեսին ներկա են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Պլանավորված զորավարժությունները և դրանց վերաբերյալ արձագանքներն ուղղակիորեն մատնանշում են, թե ով է մտահոգ մեր երկրի պաշտպանության ամրապնդմամբ ու թե ով է սպառնում դրան:
Վրաստանի կառավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Միջազգային զարգացման ասոցիացիան համաձայնության են եկել Վրաստանին 9 մլն դոլարի վարկի տրամադրաման շուրջ՝ շրջանային զարգացման երկրորդ նախագծի հավելյալ ֆինանսավորման համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ավելի քան 300 տնտեսագետ դիմում է ստորագրել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ու մյուս երկրների ղեկավարներին, որտեղ խոսվում է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, հայտնում է BBC-ն:
BBC-ի թղթակից Ռուպերթ Ուինգֆիլդ-Հեյզն ու նկարահանող խումբը ձերբակալվել են Փխենյանում ու արտաքսվելու երկրից Հյուսիսային Կորեայի մասին ռեպորտաժի համար, որն արվել էր Կորեայի Աշխատանքային կուսակցության համագումարի նախօրեին, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն:
Այս տարի «Վրաստանի էլեկտրոնային երաժշտության» փառատոնին (GEM fest) իրենց երաժշտությունը կներկայացնեն նաև Հայաստանից հրավիրված երկու դիջեյներ:
«Պետք է քայլեր ձեռնարկել, այլապես սպասել, որ ևս մեկ անգա՞մ հարվածի Ադրբեջանը, իսկ եթե հարվածեց չորս օրից, տասն օրից, ու ՀՀ-ն ճանաչեց ԼՂՀ-ն, հետո ի՞նչ է լինելու, կամ Սերժ Սարգսյանի ասածի նման՝ դա պատերա՞զմ է նշանակելու, իսկ մինչ դա պատերազմ չէ՞ր»։
ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է այսօր Կահիրեի արվարձանում եգիպտացի 8 ոստիկանի գնդակահարման պատասխանատվությունը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաաալիքը:
Գերմանիան պլանավորում է չեղյալ հայտարարել պահանջը, որը պարտավորեցնում է սննդամթերք արտադրողներին մակնշել պիտանելիության ժամկետը՝ դրա փոխարեն կիրառելով էլեկտրոնային չիպերով «խելացի փաթեթավորմամբ», որոնք գնորդներին կտեղեկացնեն ապրանքի որակի մասին:
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով ժ. 11.00-ին (Երևանի ժամանակով ժ. 13.00-ին) Հռոմի հյուսիս-արևելքում գտնվող բնակարաններից մեկում:
Հազարավոր մարդիկ այսօր ցույցի են դուրս եկել Աթենք՝ խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով նախատեսված կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
Թուրքական բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 55 զինյալի Հալեպից հյուսիս ընկած հատվածում իրականացված ռմբակոծությունների հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական ռազմական աղբյուրներին:
Սիրիայում անցած տարի պատանդ վերցված 3 իսպանացի լրագրողներն ազատ են արձակվել:
Իրանական նավթի արտահանումը մոտ ժամանակներս կհավասարվի մինչպատժամիջոցային մակարդակին արդեն մոտ ժամանակներս:
Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Այս մասին հեղինակավոր «Գարդիան» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:
Աֆղանստանի խոշոր մայրուղիներից մեկում բախվել են երկու ավտոբուս և բենզատար, ինչի հետևանքում տեղում մահացել է 52 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի օրվան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում օպերացիա են անցկացրել, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին բողոքել է, որ մարդիկ մշտապես ներխուժում են իր անձնական կյանքի մեջ, ինչի հետևանքով իր հասարակական և անձնական կյանքի սահմանագիծը գրեթե դադարել է գոյություն ունենալ:
Փարիզի ամենահայտնի փողոցը՝ Ելիսեյան դաշտերը, կիրակի օրը փակ կլինի մեքենաների համար:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:
«Իրատես լինենք` կա՛մ Հայաստանն է քաղաքական պատմություն կերտելու տարածաշրջանում` դուրս հանելով թատերաբեմից հիմնական մրցակցին, կա՛մ` Ադրբեջանը։ Նմանատիպ մրցակցությունները երկար չեն տևում և ավարտվում են միայն մի կողմի տարածքային, ռազմական ու քաղաքական հաջողությամբ»։
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով: