Բաժիններ՝

805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է, ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

Նա նշել է, թե վիճակագրություն չկա՝ արդյոք 805-ի մեջ Արցախից բռնի տեղահանված անձինք կա՞ն, թե՞ ոչ։

«Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում: Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»,- ընդգծել է Պողոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930