Վաշինգտոնում հայտարարվել է տորնադոյի նախազգուշացում: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ եղանակի ազգային ծառայությունը, ԱՄՆ մայրաքաղաքն ու արվարձանները գտնվում են ուժեղ քամու գոտում: «Տորնադոյի նախազգուշացումը ուժի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Եթե ուշադիր կարդաք ստորագրված հուշագիրը, դա ընդամենը նախընտրական ծրագրի նման մի բան էր, խոստումների մի շարք, որն այդ նույն երկու կուսակցությունները առանձին վերցրած կամ միասին կոալիցիայում մի քանի անգամ տվել են ու մի քանի անգամ խախտել են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով երեկ ստորագրված ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի մասին:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին: Հովիկ Աբրահամայանն ասաց, որ այս ժամանակահավածում միասին կատարած աշխատանքը շատ բարձր և արդյունավետ է գնահատում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին տեղեկացնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահանյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին:
Այսօր Իրանում «լռության օր» է, որտեղ վաղը՝ փետրվարի 26-ին, կանցկացվեն մեջլիսի ընտրություններ: Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին, հայտնում է Euronews-ը:
Կառավարությունը հաստատեց նրանց աշխատանքից ազատելու մասին որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ համատեղ աշխատանքի համար:
«Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարագ լրացուցիչ հարց մտցնել՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ավելացված արժեքի հարկով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում քննարկվել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող եւ ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:
Սիրիայում զինադադար հաստատելու համաձանագիրն ուղղված է Դամասկոսի իշխանությունների աջակցությանը՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի հարավ-արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու ոստիկանների միջև: Դիարբեքիրում, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են, ցուցարարները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ բողոքելով երկրի իշխանությունների հաստատած պարետային ժամ հաստատելու որոշման ու շրջանում անցկացվող ռազմական օպերացիայի դեմ, հայտնում է Euronews-ը:
Գլխավոր սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հավանություն են տվել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածության շրջանակում կրակի դադարեցման առաջարկին երկու շաբաթով, հայտնում է korrespondent.net-ը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook ու Twitter ընկերությունների հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին ու Ջեք Դորսիին, հայտնում է Vocativ համացանցային պարբերականը:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց պայթուցիկ սարքերը պատրաստում են ազատ վաճառվող բաղադրիչներից, որոնք արտադրում է աշխարհի 20 երկիր, ասվում է բրիտանացի փորձագետների հետազոտության մեջ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)-ի դիրքերին, հայտնում է Anadolu գործակալությունը:
ՄԱԿ-ի ավիացիան Սիրիայի Դեր Զոր քաղաք է հասցրել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որի մի մասն արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է թուլանալ ու չափազանց խոցելի է դառնում կտրուկ ցնցումների առաջ, հայտնում է BBC-ն:
Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված` մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության:
Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել սառցե անձրևների պատճառով:
Forbes հանդեսը նշել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ:
Բայց հանուն արդարության՝ պետք է արձանագրել նաև, որ Դաշնակցությունն ապացուցում է, որ հնամենի, ավանդական կուսակցություն է և չի դավաճանում իր ավանդույթներին: Վերջին 125 տարվա ընթացքում նրանք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին և հանդես են եկել/գալիս՝ որպես «համագործակցային մշակույթի» անշեջ կրողներ: Կասկածողները ևս մեկ անգամ կարող են կարդալ Եղիշե Չարենցի «Դաշնակցականներին» քաղաքական ներբողը՝ գրված դեռևս 1929 թվականին:
Չինաստանի մայրաքաղաքն այստեղ ապրող դոլարային միլիարդատերերի թվաքանակով առաջ է անցել Նյու Յորքից:
«Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:
ԱՄՆ-ի Միսուրիի նահանգի Սենտ Լուիս քաղաքի դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել Է 72 միլիոն դոլար վճարելւ քաղցկեղից մահացած ամերիկուհու ընտանիքին, քաղցկեղ, որը նրա մոտ իբր առաջացել Էր ընկերության արտադրանքի գործածման հետեւանքով:
Հարցազրույց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ – Պարոն Պետրոսյան, չնայած ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից մշակված համաձայնությանը, որը վերաբերում է սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերին, բացի ահաբեկիչներից, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է ռուս-թուրքական պատերազմ Սիրիայի տարածքում՝ […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն ճշմարիտյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին, վստահ է, որ նախարարի պաշտոնում իրեն փոխարինող Լևոն Մկրտչյանը կկարողանա շարունակել իր աշխատանքը: Նա վստահություն հայտնեց նաև, որ կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա շոտյանն ընդգծեց, որ Լևոն Մկրտչյանին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից, և կարող է ասել, որ նա շատ փորձառու անձնավորություն է: «Ես կարող եմ ասել, որ նա փորձառու նախարար է ու գալիք տարիներին շարունակելու է այն աշխատանքը, որը ես արել եմ իրենցից հետո»,- նշեց Աշոտյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: