
«Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի համոզմամբ՝ այսօր ոչ ոք զիջումների մասին չի խոսում: «Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում, անձամբ ես դրա մասին չեմ լսել»,- լրագրող ների հետ զրույցում նշեց Մնացականյանը՝ ընդգծելով նաև, որ հայկական կողմը սպառազինության որեւէ խնդիր ևս չունի, իսկ զինվորի ոգին բարձր է:
«Զինվորի ոգին բարձր է, քանի որ վստահում է սպառազինությանը, եթե չհավատար, ոգին բարձր չէր լինի»,- ասաց Լեւոն Մնացականյանը՝ նշելով, որ ամեն ինչ վերահսկելի է: