Ինչո՞ւ է Հայաստանը ձեռնպահ մնում Արցախի ճանաչումից

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցություններում գլխավորն Արցախի ինքնորոշման հարցն է: Մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Ռուսաստանից հստակ հնչել է, որ բանակցությունների գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է: «Այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում, ու դրանց արդյունքում պետք է անել ամեն ինչ, որ ապահովվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ մնում Արցախի ճանաչումից` Նալբանդյանը նշեց, որ օրինագծի քննարկումը պայմանավորված է ՀՀ և ԼՂ բանակցություններով, ինչպես նաև միջազգային հարթակում արձանագրվող զարգացումներով: «Պետք է հաշվի առնել, որ դրանք բավական նուրբ հարցեր են ու հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է առաջ շարժվենք»,-հավելեց նա:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ միջազգային հանրությունը կիսում է հայկական կողմի կարծիքը, ինչը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: «Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունները: Դուք գիտեք, որ մինչ այժմ Ադրբեջանը խուսափում է որևէ հղում կատարել այդ հինգ հայտարարություններին, որոնք միջազգային հանրության դիրքորոշումն են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարագավորման վերաբերյալ»,-նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս