Սթիվենսոնին, ով դասախոսություններ է կարդացել Ստամբուլի Բիգլի համալսարանում, մեղադրել են քուրդ անջատողականների օգտին քարոզչություն կատարելու մեջ, քանի որ բաժանել է Նովրուզ տոնին մասնակցելու հրավերներ, որը հիմնականում տոնում են քրդերը:
Թուրքիայի իշխանությունները ուժեղացրել են Անկարայում ու Ստամբուլում անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, այցելել է սիրիացի փախստականներին հունական Պիրեյ նավահանգստում, որպեսզի համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրի փախստականների խնդրին ու հուսադրի իրենց հայրենիքը լքած ու այլ երկրներում ապաստան որոնող սիրիացիներին:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով ազատ է արձակվել երկրի շուրջ 100 քաղբանտարկյալների մի մասը, տեղեկացնում է contact.az-ը։
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում մի քանի ժամում կարող է ավելացնել Սիրիայում իր ուժերի թվաքանակը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
«Խմբակցությունն անելիք չունի, ցանկացած պատգամավոր ինքն անելիք ունի»,- այսօր Ազգային ժողովում արձագանքելով հարցին, թե ի՞նչ անելիք ունի ՀՀԿ-ն, երբ կուսակցության պատգամավորներն իրենց նման ոչ կոռեկտ ձևով են պահում՝ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում հայտարարել են դաշնային շրջանի ստեղծման մասին, հայտնում է AFP-ն:
Սիրիայից Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի մեծ մասի դուրսբերումը կավարտվի մոտակա 3 օրում, հայտնել է ՌԴ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռուս օդաչուներին պարգևների հանձնման արարողության ժամանակ հնչեցրել է Սիրիայում ռազմական օպերացիայի արժեքը, հայտնում է LifeNews-ը:
«Եթե կա փաստ, ու այդ փաստը հիմնավորվում է, Հանձնաժողովը համարում է դա էթիկայի խախտում, այլ լիազորություն հանձնաժողովին վերապահված չէ»,- այսօր Ազգային ժողովում խոսելով երեկ նիստերի դահլիճում տեղի ունեցած լեզվակռվի մասին՝ այս մասին ասաց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է անվտանգության ուժեղացման պատճառը՝ նշելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը այդ հարցին վերաբերվում է լրջորեն ու իր անվտանգությունը հուսալի է:
Եվրամիության 8 երկիր դեմ է հանդես եկել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը: Նամակի տակ, որն ուղարկվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում Վլադիմիր Պուտինի կերպարը հանրապետական Դոնալդ Թրամփի հոլովակում օգտագործելուն, հայտնում է TASS-ը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախնական ծանոթացել է Ընտրական օրենսգրքի նախագծին, դրա վերաբերյալ ունի որոշակի դիտարկումներ:
168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմա համագործակցում են ՀԱԿ-ի հետ՝ Ընտրական օրենսգրքի առաջարությունների շուրջ:
Մոսկվան Իրաքի Քուրդիստանի Զինված ուժերին է փոխանցել զենիթային «ԶՈՒ-23-2» համակարգեր ու դրանց համար անհրաժեշտ ռազմամթերքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը:
Այսօր Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 24-ժամյա ռեժիմով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար վերացվում է ավելացված արժեքի հարկը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր Instagram-ում նախընտրական հոլովակ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:
Ամերիկացի երգիչ, լեգենդար դերասան և երաժիշտ Ֆրենկ Սինատրայի որդին՝ Ֆրենկ Սինատրա-Կրտսերը մահացել է 72 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվեց և ավարտվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկումը:
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում գտնվող իրենց դեսպանությունը, հայտնում է Reuters-ը:
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է այդ խմբավորման կայքում:
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։
Բաքվի Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, հայտնում է contact.az-ը:
Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է, գործարար է, ով սիրում է իր գործը, ով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է մեր երկրին ու ժողովրդին: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հետագա քայլերի առումով դեռևս որևէ որոշում չունեմ:
Մոսկվայում ադրբեջանցի գործարարի են գնդակահարել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մարտի 17-ի վաղ առավոտյան Սյավյանսկի ճեմուղու բնակելի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու մարմին՝ բռնության հետքերով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է խորհրդարանից անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 5 պատգամավորների, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը: