Բաժիններ՝

Հունաստանը հավանություն է տվել տնտեսական կոշտ միջոցառումներին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել տնտեսության հավելյալ միջոցառումներին, որոնք նախատեսում են ծախսերի կրճատում և հարկերի բարձրացում, ինչը թույլ կտա երկրին միջազգային վարկատուներից ստանալ 5,4 միլիարդ դոլարի հերթական տրանշը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մայիսի 24-ին եվրոգոտու ֆինանսների նախարարները պետք է համաձայնեցնեն Հունաստանին հերթական տրանշի տրամադրման հարցը:

Օրենքի նախագծի օգտին քվեարկել է իշխող ձախարմատական «Սիրիզա» կոալիցիայի և աջ «Անկախ հույներ» կուսակցության 153 պատգամավոր, դեմ՝ 145-ը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի հայտարարել է, որ երկիրը, հավանության արժանացնելով տնտեսության նոր միջոցառումներին, իրականացրել է իր միջազգային պարտավորությունները: «Հիմա հերթը եվրոպացի առաջնորդներինն է»,- ասել է նա AFP-ին տված հարցազրույցում:

Հունաստանն անցած տարի Եվրամիության 86 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության դիմաց համաձայնել է կատարել մի շարք բարեփոխումներ, որոնց թվում են կենսաթոշակային տարիքի բարձրացումը, հարկերի ավելացումն ու ծախսերի կրճատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031