Բաժիններ՝

Էվերեստում դարձյալ ալպինիստ է մահացել, կան անհետ կորածներ

Հնդիկ ալպինիստ է մահացել Էվերեստում բարձրության հիվանդության հետևանքով, իսկ նրա ուղեկիցներն անհետ կորել են: Այս մասին Himalayan Times-ին հայտնել են «Նեպալ» ալպինիստրական ճամբարից:

Մահացածը եղել է հնդիկ ալպինիստների խմբի 4 անդամներից մեկը, որոնք փորձել են նվաճել աշխարհում ամենաբարձր լեռնագագաթը: Բոլոր՝ չորս ալպինիստներն անհետ կորել էին շաբաթ օրը: Վերջին անգամ նրանց տեսել էին լեռնագագաթի շրջանում:

Կիրակի խմբի երկու անդամներին հայտնաբերել էին, որոնցից մեկը տարհանման ժամանակ մահացել էր: Երկրորդ ալպինիստուհուն տեղափոխել են ճամբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մյուսների մասին դեռ տեղեկություններ չկան:

Հնդիկ ալպինիստը դարձավ երրորդ մարդը, ով մահացել է Էվերեստը նվաճելիս: Նախօրեին Նիդեռլանդների և Ավստրալիայի քաղաքացիները, որոնք նվաճել էին աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, մահացել էին լեռան գագաթից իջնելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս