Բաժիններ՝

Ավստրիան ուժեղացնում է հսկողությունը Իտալիայի հետ սահմանին

Ավստրիան որոշել է ավելացնել ոստիկանների թիվը Իտալիայի հետ սահմանային «Բրեններ» անցակետում, որպեսզի զսպի անօրինական ներգաղթյալների հոսքը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, հայտնում է Reuters-ը:

«Ներգաղթյալները ներթափանցում են «Բրեններով»՝ երբեմն 5, 7 կամ 10 մարդով, այդ իսկ պատճառով ստիպված համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք շրջանում: Այսպես, 30 իրավապահ Տիրոլի շրջանից ու 50 սպա երկրի մյուս մասից կսկսեն ինտենսիվ որոնումները»,- ասել է Սոբոտկան: Նրա խոսքով՝ մարդկանց արդեն սկսել են ստուգել շրջանի գնացքներում, ավտոբուսներում և ավտոմեքենաներում:

Նախարարը հայտնել է, որ ուժեղացված միջոցառումները ոչ մի կերպ կապված չեն երկրում ընթացող նախագահական ընտրությունների հետ, որտեղ հաղթելու մեծ շանսեր ունի ուլտրաաջ «Ազատություն» կուսակցության թեկնածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031