Օբաման հայտարարել է Վիետնամին զենք մատակարարելու էմբարգոյի չեղյալ հայտարարման մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել Վիետնամին ամերիկյան մահաբեր զենքի մատակարարման մասին արգելքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն
«Հանոյին սպառազինություններ վաճառելու մասին արգելքը գործել է շուրջ 50 տարի»,- նշել է Օբաման:
ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցել է 1965-1973թթ. Վիետնամի պատերազմին, հակամարտությունն ավարտվել է 1975թ. ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելով Հարավի լիակատար ջախջախմամբ:
Երկրների միջև հարաբերությունները կայունացել են միայն վերջին տարիներին: