Բաժիններ՝

Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, խորհրդարանի արտաքին ու պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Ցաչի Խանեգբիի հետ, հայտնում է Jewish Press-ը:

Կողմերը քննարկել են Թել Ավիվի և Բաքվի միջև տնտեսական համագործակցության հարցերը:

Կողմերը համաձայնել են, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը պետք է ինտենսիվանա միջխորհրդարանական կապերի ու բարձր մակարդակի հանդիպումների միջոցով:

Ադրբեջանի փոխարտգործնախարար բարձր է գնահատել Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ձեռքբերումները, որը գլխավորում է Ավիգդոր Լիբերմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը ինչպես Մերձավոր արևելքի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031