Բաժիններ՝

«Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ն խախտել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Տաշիր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  • հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
  • առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930