Այսօր ԵԽԽՎ-ի մոնիթորինգային կոմիտեում կքննարկվի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային կոմիտեում քննարկումներ կանցկացվեն Ադրբեջանի հարցով, տեղեկացնում է APA գործակալությունը:
Կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը կզեկուցի ապրիլի 5-9-ը «փաստերի հետաքննության պատվիրակության կազմում» Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին:
Շեննաքն Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 9-ին:
Ադրբեջանի հարցով մյուս զեկուցողը ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան է: