Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման՝ հակամարտությունները լուծելու նպատակով. Էրդողան
Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման՝ զինված հակամարտությունները կանխարգելելու համար, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով Ստամբուլի հումանիտար գագաթաժողովին:
«Մեզ հարկավոր է վարել այնպիսի քաղաքականություն, որը վերացներ ոչ միայն հիվանդությունների հետևանքները, այլև դրանց պատճառները: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հեռացնենք զինված հակամարտությունները մեր կյանքից: Մենք մշտապես ասում ենք այն մասին, որ հարկավոր է ստեղծել ՄԱԿ-ի թափանցիկ և պատասխանատու Խորհուրդ, որը արդյունավետ կաշխատեր: Աշխարհն ավելին է, քան 5 երկիրը (ՄԱԿ-ի ԱԽ անդամները): Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխումների:
Այն մեզ հարկավոր է այն բանի համար, որ նախապես հասկանանք ճգնաժամը ու կանխարգելենք՝ ազատվելով նրանցից, ովքեր հակամարտության պատճառն են»,- հայտարարել է Էրդողանը գագաթաժողովի շրջանակում անցկացվող «Քաղաքական ղեկավարության դերը հակամարտությունների կանխարգելման ու դադարեցման հարցում» կլոր սեղանի ժամանակ: