Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

Նավակով մի խումբ զինված մարդիկ փորձել են առևտրային նավի վրա գրոհել, երբ այն գտնվում էր Եմենի հարավային ափի Բալհաֆի նավահանգստից մոտավորապես 160 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

Նավի անվտանգության աշխատակիցների և վեց զինված հարձակվողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որից հետո նավակը հետ է շրջվել ու հեռացել։

Ընթանում է միջադեպի հետաքննություն։

UKMTO-ն չի նշում, թե ով կարող է կանգնած լինել միջադեպի հետևում։

Հունիսի 8-ին Եմենի հութիները սպառնացել էին հարձակվել Իսրայելի հետ կապված նավերի վրա Բաբ էլ Մանդեբի նեղուցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930